Սա հոխորտում է, թե Լավրովը լավ կանի, որ Հայաստանի ներքին գործերին չխառնվի:
Նախ՝ հարց. ի՞նչ է արել Լավորովը, որ խառնվել է Հայաստանի ներքին գործերին: Ընդամենն ասել է, որ եկեղեցու վրա հարձակումները, իսկ որ դրանք հարձակումներ են, խլուրդին էլ է պարզ, մտահոգիչ են: Նույն կերպ Լավրովը մտահոգություն է հայտնում Գազայում արաբների նկատմամբ Իսրայելի գործողությունների, Իրանի նկատմամբ ԱՄՆ ռմբակոծությունների վերաբերյալ: Ի դեպ, դա անում են (մտահոգվում են, դատապարտում են, ցավակցում են, շնորհավորում են և այլն) աշխարհի բոլոր երկրները աշխարհի մյուս բոլոր երկրների նկատմամբ: Եթե դա Հայաստանի ներքին գործերին խառնվել է, ապա ինչպե՞ս գնահատել Ալիևի պահանջները Հայաստանի սահմանադրության փոփոխության մասին, «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը միջազգային շրջանառության մեջ մտցնելու մասին հայտարարությունները, Հայաստանի իրավապահ և քննչական մարմիններից հայ պետական գործիչների նկատմամբ ադրբեջանական վարույթներում Հայաստանից ակնկալվող պահանջները և այլն, և այլն:
Եվս մեկ հարց, որի պատասխանը գուցե ամենևին դուր չգա Նիկոլի իշխանություններին, բայց օբյեկտիվորեն գոյություն ունի:
Հայ Առաքելական Եկեղեցին Միայն Հայաստանի եկեղեցին չէ, այլ՝ համայն հայության քրիստոնյա հատվածի: Դրա մի, իսկ գուցե գերակշիռ մասն ապրում է Ռուսաստանի տարածքում, այդ երկրի քաղաքացիներ են, այդ երկրում, եթե չեմ սխալվում, ՀԱԵ երկու խոշոր թեմ է գործում: Հիմա՝ եկեղեցու նկատմամբ հարձակումները Լավրովի երկրի ներքին գործը չե՞ն, եթե անմիջականորեն վերաբերում են այդ երկրի քաղաքացիներին:
Այդ դեպքում Ամերիկան ինչո՞ւ է «դեմոքրըսի» տարածում Հարավսլավիայում, Ուկրաինայում, Լիբիայում, Սիրիայում, Աֆղանստանում, Լիբանանում կամ Իրանում՝ Հայաստանը չհաշված:
Բոլոր հարցերը մի պատասխան ունեն՝ Կալասի փեշի տակից հոխորտալը հեշտ է:
Էդուարդ Սարիբեկյան